Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում ավարտվող գեղասահքի աշխարհի առաջնության մրցումային 6-րդ օրը մեկնարկել է գեղասահքի պարային զույգերի ազատ ծրագիրը:
Հայաստանը ներկակացնող Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգն ավարտեց ելույթը ազատ ծրագրում (տեսանյութ) եւ երկու մրցումային օրվա հանրագումարում վաստակեց 170.32 միավոր: Ազատ ծրագրի համար մրցավարները Հայաստանի զույգին գնահատեցին 101.82 միավոր, որից 55.37-ը տեխնիկայի համար, 46.45-ը՝ ստեղծագործության:
Նախորդ օրը՝ կարճ ծրագրում Հայաստանը ներկայացնող միակ զույգը 31 մասնակիցներից որակավորման փուլը հաղթահարել էր 68. 50 միավորով:
Կարճ ծրագրում ամենաբարձր միավորները վաստակել էր Ֆրանսիան ներկայացնող Գաբրիելա Պապադակիս- Գիյոմ Սիզերոն զույգը: Նրանք 92.73 միավորով աշխարհի ռեկորդ էին սահմանել կարճ ծրագրում՝ գերազանցելով իրենց իսկ ռեկորդը, որը սահմանել էին Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերում (90.83):
Այս պահին եզրափակիչին մասնակցած 6 զույգերից ամենաբարձր միավորները Հայաստանի ներկայացուցիչներինն է:
Վերջնական արդյունքը պարզ կլինի ազատ ծրագրի բոլոր զույգերի ելույթներից հետո:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում