21:18  ,  26 մարտի, 2022

ԱԱ. Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը մասնակցեց ազատ ծրագրին (տեսանյութ)

Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում ավարտվող գեղասահքի աշխարհի առաջնության մրցումային 6-րդ օրը մեկնարկել է գեղասահքի պարային զույգերի ազատ ծրագիրը:

Հայաստանը ներկակացնող Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգն  ավարտեց ելույթը ազատ ծրագրում (տեսանյութ) եւ երկու մրցումային օրվա հանրագումարում վաստակեց 170.32 միավոր: Ազատ ծրագրի համար մրցավարները Հայաստանի զույգին գնահատեցին 101.82 միավոր, որից 55.37-ը տեխնիկայի համար, 46.45-ը՝ ստեղծագործության:

Նախորդ օրը՝ կարճ ծրագրում Հայաստանը ներկայացնող միակ զույգը 31 մասնակիցներից որակավորման փուլը հաղթահարել էր 68. 50 միավորով:

Կարճ ծրագրում ամենաբարձր միավորները վաստակել էր Ֆրանսիան ներկայացնող Գաբրիելա Պապադակիս- Գիյոմ Սիզերոն զույգը: Նրանք 92.73 միավորով աշխարհի ռեկորդ էին սահմանել կարճ ծրագրում՝ գերազանցելով իրենց իսկ ռեկորդը, որը սահմանել էին Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերում (90.83):

Այս պահին եզրափակիչին մասնակցած 6 զույգերից ամենաբարձր միավորները Հայաստանի ներկայացուցիչներինն է:

Վերջնական արդյունքը պարզ կլինի ազատ ծրագրի բոլոր զույգերի ելույթներից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում