19:55  ,  26 մարտի, 2022

Եվրո Մ19․ Անգլիա - Հայաստան՝ 4։0

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը Անգլիայում երկրորդ հանդիպումն անցկացրեց Եվրոպայի առաջնության որակավորման երկրորդ փուլի (էլիտ ռաունդ) երրորդ խմբի մրցաշարում։

Երկրորդ տուրում Հայաստանի թիմը հանդիպեց անգլիացիների հետ եւ պարտություն կրեց 0։4 հաշվով։

Առաջին տուրում Հայաստանի թիմը մրցել էր պորտուգալացիների հետ եւ նույնպես պարտություն կրել 0։4 հաշվով։

Վերջին տուրում հայ ֆուտբոլիստները մարտի 29-ին կխաղան իռլանդացիների հետ։

Եվրո Մ19․ Որակավորման երկրորդ փուլ, երրորդ խումբ, երկրորդ տուր

ԱնգլիաՀայաստան՝ 4։0

Ալֆի Դիվայն, 6, Նարեկ Մանուկյան, 41, ինքնագոլ, Ջարել Քուանսա, 56, Սամուել Էդոզի, 76

Հեռացումներ․ Լիամ Դիլեփ, 62 - Համլետ Մինասյան, 58, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում