18:32  ,  26 մարտի, 2022

Ճապոնիայի գեղասահորդները նվաճեցին աշխարհի չեմպիոնի եւ փոխչեմպիոնի կոչումները

Ճապոնիայի գեղասահորդների հաղթանակով ավարտվեց տղամարդկանց մենասահքի մրցումները Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում անցկացվող աշխարհի առաջնությունում։

Աշխարհի չեմպիոն հռչակվեց Շոմա Ունոն, փոխչեմպիոնի կոչումը նվաճեց Յումա Կագիյաման։ Բրոնզե մեդալակիր դարձավ ամերիկացի Վինսենթ Չժոուն։

Ռուսաստանի ներկայացուցիչները զրկված են միջազգային մրցումների մասնակցելու հնարավորությունից Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի ռազմական գործողությունների պատճառով։

Աշխարհի առաջնություն, մենասահք, տղամարդիկ

1․ Ժոմա Ունո (Ճապոնիա)՝ 312,48

2․ Յումա Կագիյամա (Ճապոնիա)՝ 297,60

3. Վինսենթ Չժոու (ԱՄՆ)՝ 277,38

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում