03:28  ,  26 մարտի, 2022

Կաորի Սակամոտոն՝ մենասահքի աշխարհի չեմպիոն

Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում անցկացվող գեղասահքի աշխարհի առաջնությունում ավարտվեց կանանց մենասահքի ազատ ծրագիրը։ Առաջին անգամ տիտղոսը նվաճեց ճապոնացի Կաորի Սակամոտոն։ Ճապոնիան 8 տարի չեմպիոն չէր ունեցել կանանց մենասահքում Մաո Ասադայից հետո։

Արծաթե մեդալը նվաճեց բելգիացի Լունա Հենդրիկսը։ Բելգիայի համար սա աշխարհի առաջնության առաջին մեդալն է կանանց մենասահքի պատմության մեջ։

Բրոնզե մեդալակիր դարձավ ամերիկացի Ալիսա Լյուն։

Ռուսաստանի ներկայացուցիչները հեռացվել են միջազգային մրցումներից Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի գործողությունների հետեւանքով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում