19:21  ,  25 մարտի, 2022

ԱԱ. Հայաստանի զույգը 14-րդն է կարճ ծրագրից հետո

Թինա Կարապետյան - Սիմոն Պրուքս Սենեկալ պարային զույգը 14-րդ տեղից դուրս եկավ գեղասահքի աշխարհի առաջնության եզրափակիչ եւ մարտի 26-ին կմասնակցի ազատ ծրագրին:

Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում ավարտվեց պարային զույգերի կարճ ծրագիրը, որին մասնակցեց 31 զույգ:

Հայաստանը ներկայացնող միակ պարային զույգը կարճ ծրագրում վաստակեց 68. 50 միավոր, որից 38.21 միավորը տեխնիկայի համար, 30.29-ը՝ ստեղծագործության:

Կարճ ծրագրում ամենաբարձր միավորները վաստակեց Ֆրանսիան ներկայացնող Գաբրիելա Պապադակիս- Գիյոմ Սիզերոնը: Նրանք վաստակեցին 92.73 միավոր, ինչն աշխարհի ռեկորդ է: Ֆրանսիան ներկայացնող զույգը գերազանցեց իր իսկ ռեկորդը, որը սահմանել էր Պեկին-2022-ի ձմեռային Օլիմպիական խաղերում: Նախորդ ռեկորդը 90.83 էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում