16:54  ,  25 մարտի, 2022

ԱԱ. Հայաստանի զույգը դուրս եկավ եզրափակիչ

Թինա Կարապետյան - Սիմոն Պրուքս Սենեկալ պարային զույգը հաղթահարեց գեղասահքի աշխարհի առաջնության որակավորման փուլը եւ մարտի 26-ին կմասնակցի ազատ ծրագրին:

Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում ընթացող առաջնությունում մեկնարկել է պարային զույգերի կարճ ծրագիրը, որին մասնակցում է 31 զույգ:

Հայաստանը ներկակացնող միակ պարային զույգն ավարտեց ելույթը կարճ ծրագրում: Մրցավարները նրանց գնահատեցին 68. 50 միավոր, որից 38.21 միավորը տեխնիկայի համար, 30.29-ը՝ ստեղծագործության:

Ազատ ծրագրին մասնակցելու իրավունք կնվաճի 31 մասնակցից 20-ը:

Այս պահին որակավորման փուլը հաղթահարել է մասնակցած 16 զույգերից 5-ը: Ամենաբարձր միավորները այս պահին դեռեւս Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալինն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում