15:53  ,  25 մարտի, 2022

Ստյոպա Մկրտչյանը՝ հավաքականում նորամուտի մասին

Երեւանի ԲԿՄԱ-ի 19-ամյա պաշտպան Ստյոպա Մկրտչյանը մեկնաբանել է նորամուտը Հայաստանի հավաքականում Չեռնոգորիայի հետ ընկերական խաղում։ ՀՖՖ-ն ներկայացրել է տեսանյութ։

Ստյոպա Մկրտչյանն իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմի մեկնարկային կազմում էր ընդգրկվել նախավարժանքի ժամանակ պաշտպան Անդրե Կալիսիրի ստացած վնասվածքի պատճառով։

83-րդ րոպեին Ստյոպա Մկրտչյանը ստացավ երկրորդ դեղին քարտը եւ հեռացվեց։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաղթել է 1։0 հաշվով լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանի գոլի շնորհիվ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում