20:51  ,  24 մարտի, 2022

Հայաստանի հավաքականը հաղթում է Չեռնոգորիային առաջին խաղակեսից հետո (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում է անցկացնում Չեռնոգորիայի թիմի հետ եւ առաջին  խաղակեսից հետո հաղթում է 1։0 հաշվով։

19-րդ րոպեին աչքի ընկավ լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։

Ընդմիջում է։ 

«Հանրապետական» ստադիոնը գրեթե դատարկ է: Հանդիսատեսի շարքերը կիսով չափ զբաղեցրել են միայն Հայաստանի ազգային հավաքականի ՖԱՖ եւ Red Eagles շարժումների ներկայացուցիչները:

Ընկերական հանդիպում, առաջին խաղակես

Հայաստան - Չեռնոգորիա՝ 1։0

Վահան Բիչախչյան, 19

Հայաստան․ Դավիթ Յուրչենկո, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Ստյոպա Մկրտչյան, Արման Հովհաննիսյան, Սոլոմոն Ուդո, Էդուարդ Սպերցյան, Տիգրան Բարսեղյան, Խորեն Բայրամյան, Վահան Բիչախչյան, Էրիկ Վարդանյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում