20:19  ,  23 մարտի, 2022

Ռուսաստանի եւ Բելառուսի լողորդները հեռացվեցին միջազգային մրցումներից

Լողի միջազգային ֆեդերացիան (ՖԻՆԱ) Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկներին զրկեց միջազգային մրցումների մասնակցելու իրավունքից մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը։

Պատճառը Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումն է Ուկրաինա։

Ռուսաստանն ու Բելառուսը հնարավորություն չեն ունենա ներկայացված լինել հունիսի 18-ից հուլիսի 3-ը  Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվելիք ջրային մարզաձեւերի աշխարհի առաջնությանը։

Թաթարստանի մայրաքաղաք Կազանը զրկվեց լողի աշխարհի ձմեռային (25 մետր) առաջնությունից։ Այն նախատեսված է դեկտեմբերին եւ կանցկացվի այլ երկրում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում