11:55  ,  23 մարտի, 2022

Օտարերկրացիների մասնակցությամբ ռուսաստանյան առաջնությունները կհավասարեցվեն ԵԱ- ի եւ ԱԱ-ի կարգավիճակին

Օտարերկրացիների մասնակցությամբ ռուսաստանյան առաջնությունները կհավասարեցվեն Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների կարգավիճակին։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի սպորտի նախարար Օլեգ Մատիցինը Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի մարզիկների հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է կոմիտեի կայքը։

ՌԴ սպորտի նախարարությունը Ռուսաստանի մարզական ֆեդերացիաների հետ կկազմի մրցումների միասնական օրացույց՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանի թիմերն ու մարզիկները զրկվել են միջազգային մրցումների մասնակցելու հնարավորությունից։ Պատճառը Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումն է Ուկրաինա։

Որոշ մարզաձեւեի ռուսաստանյան առաջնություններին կհրավիրվեն օտարերկրացի մարզիկներ։ Այդ առաջնություններին ԵԱ-ի եւ ԱԱ-ի կարգավիճակ տալու շնորհիվ կպահպանվեն ռուսաստանցի մարզիկների սոցիալական երաշխիքներն ու մարզական կոչումներ շնորհելու հիմքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում