20:48  ,  22 մարտի, 2022

Ռուսական ակումբները հեռացվեցին եվրագավաթային մրցաշարերից, արդյունքները չեղարկվեցին

Բասկետբոլային Եվրալիգան որոշել է հեռացնել ռուսական ԲԿՄԱ-ի, «Զենիթի» եւ ՈւՆԻԿՍ ակումբներին եւ չեղարկել  արդյունքները, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ «Լոկոմոտիվ-Կուբանն» էլ հեռացվել է Եվրագավաթից։

Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումից հետո ռուսական բասկետբոլային թիմերի մասնակցությունը դադարեցվել էր, սակայն արդյունքները չէին չեղարկվել։

Ռուսաստանի թիմերից լավագույն արդյունքն ուներ «Զենիթը», որը 23 խաղում էր տարել էր 14 հաղթական եւ 5-րդ տեղում էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում