Մարտի 21-ից Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը մասնակից կունենա միայն պարային զույգերի մրցաշարում:
Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու է Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից Թինա Կարապետյան - Սիմոն Պրուքս Սենեկալ զույգը:
Հայաստանի ներկայացուցիչներն արդեն մրցավայրում են եւ պատրաստվում են իրենց առաջին մրցելույթին: Պարային զույգերի կարճ ծրագրի մրցումը տեղի կունենա մարտի 25-ին, Երեւանի ժամանակով 14:00-ին:
Կարճ ծրագրի որակավորման փուլը հաղթահարելու դեպքում պարային զույգը կմասնակցի ազատ ծրագրին, որը տեղի կունենա մարտի 26-ին 20:05-ից:
Ավելի վաղ NEWS.am Sport-ը հայտնել էր, որ Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա տղամարդկանց մենասահքի մրցաշարում, Սլավիկ Հայրապետյանը սոցցանցերում տեղեկացրել էր աշխարհի առաջնությանը չմասնակցելու մասին: Հայաստանի առաջատար գեղասահորդը վնասվածք է ստացել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում