22:05  ,  22 մարտի, 2022

ԱԱ. Հայաստանի պարային զույգը մրցավայրում է

Մարտի 21-ից Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը մասնակից կունենա միայն պարային զույգերի մրցաշարում: 

Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու է Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից Թինա Կարապետյան - Սիմոն Պրուքս Սենեկալ զույգը:

Հայաստանի ներկայացուցիչներն արդեն մրցավայրում են եւ պատրաստվում են իրենց առաջին մրցելույթին: Պարային զույգերի կարճ ծրագրի մրցումը տեղի կունենա մարտի  25-ին, Երեւանի ժամանակով 14:00-ին:

Կարճ ծրագրի որակավորման փուլը հաղթահարելու դեպքում պարային զույգը կմասնակցի ազատ ծրագրին, որը տեղի կունենա մարտի 26-ին 20:05-ից:

Ավելի վաղ NEWS.am Sport-ը հայտնել էր, որ Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա տղամարդկանց մենասահքի մրցաշարում, Սլավիկ Հայրապետյանը սոցցանցերում տեղեկացրել էր աշխարհի առաջնությանը չմասնակցելու մասին: Հայաստանի առաջատար գեղասահորդը վնասվածք է ստացել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում