19:46  ,  22 մարտի, 2022

Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել Մեքսիկայում

Համահայկական բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի ֆեդերացիայի մարզիկները մենամարտեր են անցկացրել Մեքսիկայում։

Հայաստանը ներկայացնող բոլոր բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ մրցավայր էր մեկնել 11 բռնցքամարտիկով:

Մեքսիկայում ռինգ են դուրս եկել 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 54 կգ քաշային Ռուբեն Գարբոյանը, 57 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 60 կգ քաշայիններ  Ժորժիկ Մարությանն ու Սամվել Այդինյանը, 63,5 կգ քաշայիններ Հրայր Մաթևոսյանն ու Համլետ Մնացականյանը, 67  կգ քաշային Արմեն Մաշակարյանը,  71 կգ քաշայիններ  Արսեն Պողոսյանն ու Տիգրան Մելքոնյանը և  75 կգ քաշային Վահե Հաբեթյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում