09:02  ,  21 մարտի, 2022

Հովհաննես Բաչկով․ Միշտ շնորհակալ եմ Աստծուն

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Հայաստանի հավաքականի ավագ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում տարած երրորդ հաղթանակից հետո գրառում է արել Ինստագրամում։

«Միշտ շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ դրել է այնպիսի տեղեր, որտեղ միլիոններից մեկն է ընտրվում»,- գրել է Հովհաննես Բաչկովը՝ տեղադրելով հաղթական մենամարտից տեսանյութ։

Մարտի 19-ին Դուբայում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի Probellum պրոմոութերական ընկերության մրցաշարում  29-ամյա Բաչկովը բացարձակ առավելությամբ հաղթել էր  39-ամյա արգենտինացի  Կրիստիան Կորիային։ Ռինգի մրցավարը մենամարտը կանգնեցրել էր 8-րդ ռաունդում եւ գրանցել հաղթանակ։

Աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիրը նախորդ մենամարտն անցկացրել էր 2021 թվականի ապրիլի 9-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում, որտեղ առաջին ռաունդում նոկաուտով հաղթել էր ազգությամբ թուրք, Ուկրաինան ներկայացնող Բինալի Շախմանդարովին։ Դա գյումրեցի բռնցքամարտիկի երկրորդ մենամարտն էր: Առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում նա անցկացրել էր 2020թ. հոկտեմբերի 9-ին Դուբայում՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով 32-ամյա վենեսուելացի Սամուել Գոնսալեսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում