01:45  ,  21 մարտի, 2022

«Ատալանտան» հաղթեց եւ հավասարվեց «Ռոմային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում Բերգամոյի «Ատալանտան» հյուրընկալվեց «Բոլոնիային» եւ առավելության հասավ 1։0 հաշվով։

«Ատալանտան» (29 խաղ) 51 միավորով հավասարվեց 5-րդ տեղում գտնվող «Ռոմային» (30 խաղ) եւ 6-րդն է։ «Բոլոնիա» (29 խաղ) 13-րդն է՝ 33 միավոր։

Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր

«Բոլոնիա» - «Ատալանտա»՝ 0։1 (տեսանյութ)

Մուստաֆա Սիսե, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում