22:25  ,  20 մարտի, 2022

«Տոտենհեմը» հաղթեց «Վեստ Հեմին» եւ առաջ անցավ «Մանչեսթեր Յունայթեդից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 30-րդ տուրում «Տոտենհեմն» ընդունեց «Վեստ Հեմին» եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը։ Երկու գոլային փոխանցումն էլ նրան կատարեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ Սեփական դարպասը գրավեց «Վեստ Հեմի» ֆրանսիացի պաշտպան Կուրտ Զուման։

«Տոտենհեմը» (29 խաղ) 51 միավորով բարձրացավ 5-րդ տեղ եւ 1 միավոր գերազանցեց «Մանչեսթեր Յունայթեդին» (29 խաղ), որը 6-րդն է։ «Վեստ Հեմը» (30 խաղ) 7-րդն է՝ 48 միավոր։

Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր

«Տոտենհեմ» - «Վեստ Հեմ»՝ 3։1 (տեսանյութ)

Կուրտ Զումա, 9, ինքնագոլ, Սոն Հին Մին, 24, 88 - Մոհամեդ Սաիդ Բենրահմա, 35

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում