21:19  ,  20 մարտի, 2022

«Ռոման» առաջին րոպեին գրավեց «Լացիոյի» դարպասը

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Ռոման» հյուրընկալել է «Լացիոյին» եւ խաղի հաշիվը բացել է առաջին րոպեին։ Անկունայինից հետո աչքի ընկավ անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը։ Ընթանում է առաջին խաղակեսը։ Հաշիվը 1։0 է։

«Ռոմայի» մեկնարկային կազմում է նաեւ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Ռոմա»․ Ռուի Պատրիսիու, Մանչինի, Սմոլինգ, Իբանյես, Կարսդորպ, Սերժիու Օլիվեյրա, Կրիստանտե, Զալեւսկի, Մխիթարյան, Պելեգրինի, Աբրահամ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով