17:52  ,  20 մարտի, 2022

ՊՍԺ-ն պարտվեց «Մոնակոյին»՝ 0։3 (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Մոնակոյին»։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը պարտություն կրեց 0։3 հաշվով։

«Մոնակոյից» դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Վիսամ Բեն Իեդերը։ Աչքի ընկավ նաեւ գերմանացի հարձակվող Կեւին Ֆոլանդը։

ՊՍԺ-ն (29 խաղ) 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 15 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մարսելից» (28 խաղ)։ «Մոնակոն» (29 խաղ) 7-րդն է՝ 44 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 29-րդ տուր

«Մոնակո» - ՊՍԺ՝ 3։0 (տեսանյութ)

Վիսամ Բեն Իեդեր, 25, 84, 11մ, Կեւին Ֆոլանդ, 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով