15:11  ,  20 մարտի, 2022

ATP․ Ռաֆայել Նադալը կվերադառնա լավագույն եռյակ

Աշխարհի չորրորդ ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթող Ռաֆայել Նադալը ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի եզրափակիչ դուրս գալու շնորհիվ երկուշաբթի կվերադառնա Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի համաշխարհային դասակարգման լավագույն եռյակ։

Ինդիան Ուելսի մրցաշարի կիսաեզրափակիչում իսպանացի Կառլոս Ալկարասին պարտության մատնելու շնորհիվ Նադալը վաստակել է 600 վարկանիշային միավոր եւ կշրջանցի Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւին։

Նադալը լավագույն եռյակից դուրս էր մնացել 2021թ․ օգոստոսին։ Աշխարհի առաջին ռակետը սերբ Նովակ Ջոկովիչն է, երկրորդ տեղում է ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով