13:47  ,  20 մարտի, 2022

Դավիթ Ավանեսյանը «Ուեմբլիում» 5-րդ անգամ պաշտպանեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ռուսաստանցի Դավիթ Ավանեսյանը 5-րդ անգամ պաշտպանեց եվրոպական միության EBU վարկածով Եվրոպայի չեմպիոնի գոտին:

Մարտի 19-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում միջին քաշային (66 կգ) կարգում հանդես եկող 33-ամյա Ավանեսյանը տիտղոսի պաշտպանության համար մրցեց ֆին Օսկարի Մեցի հետ (15-0-0) եւ առաջին ռաունդի երկրորդ րոպեին նոկաուտի ենթարկեց մրցակցին:

Առաջին անգամ ռուսաստանցի բռնցքամարտիկը պաշտոնապես ներկայացնում էր Հայաստանը: Անգլիական Queensberry Promotions-ը ներկայացնող Դավիթ Ավանեսյանի նախորդ մենամարտը տեղի էր ունեցել 2021 թվականի հոտկետմբերի 2-ին Լոնդոնի նույն արենայում EBU չեմպիոնական գոտու 4-րդ պաշտպանության համար, որտեղ երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթել է անգլիացի Լիամ Թեյլորին:

Դավիթ Ավանեսյանը պրոֆեսիոնալ ռինգում տարել է 29 հաղթանակ (16 նոկաուտ), կրել 3 պարտություն, 1 մենամարտ ավարտել ոչ ոքի։ 2015-2017 թվականներին եղել է WBA վարկածով աշխարհի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում