10:54  ,  20 մարտի, 2022

Ռաֆայել Նադալը եզրափակիչում է

Իսպանացի Ռաֆայել Նադալը դուրս եկավ ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի եզրափակիչ։

«Մեսծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթողը կիսաեզրափակիչում 6:4, 4:6, 6:3 հաշվով առավելության հասավ իսպանացի Կառլոս Ալկարասի նկատմամբ։ Պայքարը տեւեց 3 ժամ, 12 րոպե։

Եզրափակիչում Ռաֆայել Նադալի մրցակիցը կլինի ամերիկացի Թեյլոր Ֆրիցը, որը կիսաեզրափակիչում 7։5, 6։4 հաշվով պարտության մատնեց ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովին։

Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,5 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English