01:57  ,  20 մարտի, 2022

Կոկեի գոլի շնորհիվ «Աթլետիկոն» պարտության մատնեց «Ռայո Վալյեկանոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Ռայո Վալյեկանոյին»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։

49-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Կոկեն։

«Աթլետիկոն» (29 խաղ) 54 միավորով երրորդն է եւ 3 միավոր առաջ է չորրորդ տեղում ընթացող «Բարսելոնայից» (27 խաղ)։ «Ռայո Վալյեկանոն» (28 խաղ) 13-րդն է՝ 32 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Ռայո Վալյեկանո» - «Աթլետիկո»՝ 0։1 (տեսանյութ)

Կոկե, 49

Հեռացում՝ Անխել Կոռեա («Աթլետիկո»),  85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով