01:38  ,  20 մարտի, 2022

«Միլանը» հաղթեց եւ ամրապնդվեց առաջին տեղում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Միլանը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Կալյարիի» հետ եւ հաղթեց 1։0 հաշվով։

Միակ գոլը 59-րդ րոպեին խփեց ալժիրցի կիսապաշտպան Իսմայել Բենասերը։

«Միլանը» 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Նապոլիին»։ «Կալյարին» 17-րդն է՝ 25 միավոր։

Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր

«Կալյարի» - «Միլան»՝ 0։1 (տեսանյութ)

Իսմայել Բենասեր, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում