23:36  ,  19 մարտի, 2022

«Բավարիայի» հաղթանակը՝ 4։0 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 27-րդ տուրում չեմպիոն եւ առաջատար «Բավարիան» Մյունխենում մրցեց «Ունիոն Բեռլինի» հետ։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, մրցակցի դարպասը գրավեցին նաեւ ֆրանսիացի հարձակվող Քինգսլի Քոմանը եւ ֆրանսիացի պաշտպան Տանգի Կուասին։

«Բավարիան» 63 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիայից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Ունիոն Բեռլինը» 8-րդն է՝ 38 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Բավարիա» - «Ունիոն Բեռլին»՝ 4։0 (տեսանյութ)

Քինգսլի Քոման, 16, Տանգի Կուասի, 25, Ռոբերտ Լեւանդովսկի, 45+1, 11մ, 47

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում