23:05  ,  19 մարտի, 2022

Դյումֆրիսի գոլը «Ինտերին» փրկեց պարտությունից (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում չեմպիոն «Ինտերը» Միլանում ընդունեց «Ֆիորենտինային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

Առաջինը հաջողության հասան հյուրերը։ 50-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ ուրուգվայցի կիսապաշտպան Լուկաս Տորեյրան։ «Ինտերին» պարտությունից փրկեց հոլանդացի պաշտպան Դենզել Դյումֆրիսի գոլը 55-րդ րոպեին։

«Ինտերը» (29 խաղ) 60 միավորով երրորդն է եւ երկրորդ տեղում ընթացող «Նապոլիից» (30 խաղ) հետ է 3 միավոր։ 63 միավոր ունի նաեւ առաջատար «Միլանը» (29 խաղ)։ «Ֆիորենտինան» (29 խաղ) 8-րդն է՝ 47 միավոր։

Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր

«Ինտեր» - «Ֆիորենտինա»՝ 1։1 (տեսանյութ)

Դենզել Դյումֆրիս, 55 - Լուկաս Տորեյրա, 50

«Կալյարի» - «Միլան»՝ 23։45 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում