20:01  ,  19 մարտի, 2022

Օսիմենի դուբլը հաղթանակ բերեց «Նապոլիին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Նապոլին» ընդունեց «Ուդինեզեին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը։

«Նապոլին» 63 միավորով հավասարվեց առաջատար «Միլանին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Ուդինեզեն» 14-րդն է՝ 30 միավոր։

Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր

«Նապոլի» - «Ուդինեզե»՝ 2։1 (տեսանյութ)

Վիկտոր Օսիմեն, 52, 63 - Ժերար Դեուլոֆեու, 22

Հեռացում՝ Պաբլո Մարի («Ուդինեզե»), 82

«Ինտեր» - «Ֆիորենտինա»՝ 21։00 (Երեւանի ժամանակ)

«Կալյարի» - «Միլան»՝ 23։45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում