18:26  ,  19 մարտի, 2022

«Արսենալը» պարտության մատնեց «Աստոն Վիլային» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 30-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Աստոն Վիլային» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմի միակ գոլը խփեց անգլիացի հարձակվող Բուկայո Սական։

«Արսենալը» (28 խաղ) 54 միավորով չորրորդն է եւ 4 միավոր առաջ է 5-րդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդից» (29 խաղ)։ Երրորդ տեղում ընթացող «Չելսին» (28 խաղ) ունի 59 միավոր։ «Աստոն Վիլան» (29 խաղ) 9-րդն է՝ 36 միավոր։

Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Արսենալ»՝ 0։1 (տեսանյութ)

Բուկայո Սակա, 30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում