00:19  ,  19 մարտի, 2022

Լեւոն Աղասյանը վնասվածք է ստացել Բելգրադում եւ չի մասնակցել ԱԱ-ին

Աթլետիկայի աշխարհի ձմեռային առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լեւոն Աղասյանը մեկնարկի դուրս չի եկել:  Նա վնասվածք է ստացել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Սերբիայից հայտնեց Հայաստանի առաջատար եռացատկորդը:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մարտի 18-ին մեկնարկել է մարզասրահներում անցկացվող աթլետիկայի աշխարհի ձմեռային առաջնությունը, որին Հայաստանից պետք է մասնակցեր Լեւոն Աղասյանը:

 «Նախավարժանքի ժամանակ վնասվածք ստացա եւ չմասնակցեցի որակավորման փուլին»,- ասաց Լեւոն Աղասյանը:

Կապանցի եռացատկորդը մրցավայրում է մարտի 16-ից: Եռացատկի որակավորման փուլին նա պետք է մասնակցեր մարտի 18-ին:

Նշենք, որ մարտին 5-ին Ստամբուլում անցկացված Բալկանյան երկրների առաջնությունում Լեւոն Աղասյանը նվաճել էր եռացատկի մրցաշարի հաղթողի կոչումը: Նա գրանցել էր 16մ 26 սմ արդյունք:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում