18:49  ,  18 մարտի, 2022

Հովհաննես Բաչկով vs Կրիստիան Կորիա. Կշռման արարողություն, հայացքների մենամարտ (ֆոտո)

Դուբայում տեղի է ունեցել պրոֆեսիոնալ բռնցքամարտի Probellum պրոմոութերական ընկերության մարտի 19-ի կայանալիք մրցաշարին մասնակցող 29-ամյա Հովհաննես Բաչկովի եւ 39-ամյա արգենտինացի  Կրիստիան Կորիայի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը: Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը կշռել է 64.6 կգ, նույնքան է կշռել նաեւ արգենտինացի բռնցքամարտիկը:

Հովհաննես Բաչկովի երրորդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում տեղի կունենա մարտի 19-ին Դուբայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին:

Աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, կրկնակի Եվրոպայի չեմպիոնն իր երրորդ մենամարտին պատրաստվել է բրիտանացի մարզիչ Դեննի Վոանի գլխավորությամբ: Նախորդ մենամարտն անցկացրել էր 2021 թվականի ապրիլի 9-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում, որտեղ առաջին ռաունդում նոկաուտով հաղթել էր ազգությամբ թուրք, Ուկրաինան ներկայացնող Բինալի Շախմանդարովին։ Դա գյումրեցի բռնցքամարտիկի երկրորդ մենամարտն էր: Առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում նա անցկացրել էր 2020թ. հոկտեմբերի 9-ին Դուբայում՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով 32-ամյա վենեսուելացի Սամուել Գոնսալեսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում