12:17  ,  18 մարտի, 2022

«Ռեալ Սոսյեդադի» ավագը ծանր վնասվածք է ստացել եւ բաց կթողնի կես տարի

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» ավագ Միկել Օյարսաբալը մարզման ժամանակ ծնկի խաչաձեւ կապանների կտրվածք է ստացել եւ բաց կթողնի առնվազն կես տարի, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Իսպանիայի հավաքականի 24-ամյա կիսապաշտպանը կվիրահատվի։

Ընթացիկ մրցաշրջանում Միկել Օյարսաբալը ակումբային մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Այս վնասվածքի պատճառով վտանգվում է Օյարսաբալի մասնակցությունը նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English