01:57  ,  18 մարտի, 2022

«Ռոման» դուրս եկավ քառորդ եզրափակիչ, օրվա արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում իտալական «Ռոման» տանը մրցեց հոլանդական «Վիտեսի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։ Հռոմեական թիմի գոլն ավելացված ժամանակում խփեց անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ռոման» դուրս եկավ քառորդ եզրափակիչ առաջին խաղում տարած 1։0 հաշվով հաղթանակի շնորհիվ։

Քառորդ եզրափակիչ դուրս եկան նաեւ ֆրանսիական «Մարսելը», անգլիական «Լեսթեր Սիթին», հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենն» ու «Ֆեյենորդը», նորվեգական «Բուդյո-Գլիմտը», հունական ՊԱՕԿ-ը, չեխական «Սլավիան»։

Կոնֆերենցիաների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ռոմա» (Իտալիա) - «Վիտես» (Նիդեռլանդներ)՝ 1։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1։0)

«Բազել» (Շվեյցարիա) - «Մարսել» (Ֆրանսիա)՝ 1։2  (առաջին խաղ՝ 1։2)

«Ռեն» (Ֆրանսիա) - «Լեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 2։1 (առաջին խաղ՝ 0։2)

«Կոպենհագեն» (Դանիա) - «ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդեռլանդներ)՝ 0։4 (առաջին խաղ՝ 4։4)

«ԱԶ Ալկմար» (Նիդեռլանդներ) - «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա)՝ 2։2 (առաջին խաղ՝ 1։2)

 «Գենտ» (Բելգիա) - ՊԱՕԿ (Հունաստան)՝ 1։2 (առաջին խաղ՝ 1։1)

ԼԱՍԿ (Ավստրիա) - «Սլավիա» (Չեխիա)՝ 4։3 (առաջին խաղ՝ 1։4)

«Ֆեյենորդ» (Նիդեռլանդներ) - «Պարտիզան» (Սերբիա)՝ 3։1 (առաջին խաղ՝ 5։2)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում