01:12  ,  18 մարտի, 2022

ՉԼ․ «Վիլյառեալի» դարպասապահը՝ շաբաթվա լավագույն խաղացող

Իսպանական «Վիլյառեալի» արգենտինացի դարպասապահ Խերոնիմո Ռուլյին ճանաչվել է շաբաթվա լավագույն խաղացողը Չեմպիոնների լիգայում։

1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Վիլյառեալը» Թուրինում 3։0 հաշվով պարտության է մատնել իտալական «Յուվենտուսին» եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։ 29-ամյա դարպասապահը կատարել է 5 սեյվ։

Շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը հավակնում էին նաեւ պորտուգալական «Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսը, Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն եւ Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English