23:41  ,  17 մարտի, 2022

ԵԼ. «Բարսելոնան» քառորդ եզրափակիչում է, օրվա արդյունքներ (տեսանյութ)

«Բարսելոնան» դուրս եկավ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ։ Կատալոնական թիմը Ստամբուլում մրցեց «Գալաթասարայի» հետ եւ առավելության հասավ 2։1 հաշվով։ Չավիի գլխավորած թիմից աչքի ընկան իսպանացի կիսապաշտպան Պեդրին ու գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։

Քառորդ եզրափակիչ դուրս եկան նաեւ պորտուգալական «Բրագան», շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսն» ու իտալական «Ատալանտան»։

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 1։2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0։0)

«Բայեր» (Գերմանիա) - «Ատալանտա» (Իտալիա)՝ 0։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2։3)

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)՝ 2։1 (տեսանյութ),  (առաջին խաղ՝ 0։3)

«Մոնակո» (Ֆրանսիայի առաջնություն) - «Բրագա» (Պորտուգալիա)՝ 1։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0։2)

«Վեստ Հեմ» (Անգլիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 00։00 (Երեւանի ժամանակ),  (առաջին խաղ՝ 0։1)

«Լիոն» (Ֆրանսիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 00։00 (առաջին խաղ՝ 1։0)

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) - «Բետիս» (Իսպանիա)՝ 00։00 (առաջին խաղ՝ 2։1)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում