16:49  ,  17 մարտի, 2022

Արման Ծառուկյան․ Թռիչքը չեղարկվեց, որոշեցի առայժմ մնալ ԱՄՆ-ում

Խառը մենամարտերի ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանը հայտնել է, որ հաջորդ մենամարտը կարող է տեղի ունենալ սպասվածից ավելի շուտ։ Հայ մարզիկը ԱՄՆ-ի Լաս Վեգասում փետրվարին տեղի ունեցած մենամարտից հետո չի կարողացել վերադառնալ Ռուսաստան։

«Մենամարտից անմիջապես հետո պետք է վերադառնայի տուն, բայց թռիչքը չեղարկվեց, եւ ես որոշեցի առայժմ մնալ այստեղ։

Հնարավոր է՝ առաջիկայում դարձյալ մենամարտ անցկացնեմ։ Սպասում եմ նորությունների»,- Ինստագրամում երկրպագուների հարցերին պատասխանելիս հայտնել է Արման Ծառուկյանը։

Փետրվարի 27-ին Լաս Վեգասում Արման Ծառուկյանը UFC Vegas 49 մրցաշարում պարտության էր մատնել իսպանացի Խոել Ալվարեսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում