11:18  ,  17 մարտի, 2022

Ռաֆայել Նադալը քառորդ եզրափակիչում է (ֆոտո, վիդեո)

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթող Ռաֆայել Նադալը դուրս եկավ ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ` տանելով այս մրցաշրջանում իր 18-րդ անընդմեջ հաղթանակը։

Իսպանացի թենիսիստը 7:6 (7:3), 7:6 (7:5) առավելության հասավ ամերիկացի Ռայլի Օպելկայի նկատմամբ։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 13 րոպե։

Նադալի հաջորդ մրցակիցը կլինի ավստրալացի Նիկ Կիրյոսը։

Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,5 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում