02:10  ,  17 մարտի, 2022

Չեմպիոնների լիգա․ 1/4 եզրափակիչի բոլոր մասնակիցները

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում հայտնի դարձան քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները։

Պայքարը շարունակում են տիտղոսը պաշտպանող Լոնդոնի «Չելսին», Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», անգլիական «Լիվերպուլը», պորտուգալական «Բենֆիկան», Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն», իսպանական «Վիլյառեալն» ու Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան»։

Քառորդ եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա մարտի 18-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում