01:53  ,  17 մարտի, 2022

ՉԼ․ «Վիլյառեալը» հաղթեց «Յուվենտուսին», «Չելսին»՝ «Լիլին» (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում իսպանական «Վիլյառեալը» Թուրինում մրցեց իտալական «Յուվենտուսի» հետ եւ հաղթեց 3։0 հաշվով՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ։

Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին իսպանացի հարձակվող Ժերար Մորենոյի, իսպանացի պաշտպան Պաու Տորեսի եւ հոլանդացի հարձակվող Առնո Գրունեւելդի գոլերը։

Իսպանիայում թիմերը խաղացել էին ոչ ոքի՝ 1։1։

Պայքարը շարունակում է նաեւ Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող Լոնդոնի «Չելսին», որը Ֆրանսիայում 2։1 հաշվով պարտության մատնեց «Լիլին»։

Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմից աչքի ընկան ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչն ու իսպանացի պաշտպան Սեսար Ասպիլիկուետան։

Անգլիայում «Չելսին» հաղթել էր 2։0 հաշվով։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Յուվենտուս» (Իտալիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 0։3 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1։1)

Ժերար Մորենո, 78, 11մ, Պաու Տորես, 85, Առնո Գրունեւելդ, 90+2, 11մ

«Լիլ» (Ֆրանսիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 1։2 (տեսանյութ),  (առաջին խաղ՝ 0։2)

Բուրակ Յիլմազ, 38, 11մ - Կրիստիան Պուլիշիչ, 45+3, Սեսար Ասպիլիկուետա, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս