00:47  ,  17 մարտի, 2022

Չեմպիոնների լիգա․ Առաջին խաղակեսերից հետո

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Թուրինի «Յուվենտուսը» ընդունել է իսպանական «Վիլյառեալին»։ Ավարտվել է առաջին խաղակեսը։ Դարպասի գրավում չի գրանցվել։

Իսպանիայում թիմերը խաղացել էին ոչ ոքի՝ 1։1։

Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվել է ֆրանսիական «Լիլին»։ Առաջին խաղակեսում թիմերը մեկական գոլ փոխանակեցին՝ 1։1։

Ընդմիջում է։

Անգլիայում «Չելսին» հաղթել էր 2։0 հաշվով։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Յուվենտուս» (Իտալիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 0։0 (առաջին խաղակես), (առաջին խաղ՝ 1։1)

«Լիլ» (Ֆրանսիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 1։1 (առաջին խաղակես),  (առաջին խաղ՝ 0։2)

Բուրակ Յիլմազ, 38, 11մ - Կրիստիան Պուլիշիչ, 45+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս