12:12  ,  16 մարտի, 2022

Հայաստանի թիմը մեկնել է Եգիպտոս

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեկնել է Եգիպտոս, որտեղ մարտի 17-20-ը տեղի կունենա աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը։

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող աշխարհի գավաթին Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականից կմասնակցեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանն ու Արթուր Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը փետրվարի 25-ից մարտի 5-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում եւ Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված աշխարհի գավաթի առաջին երկու փուլերում Հայաստանի թիմը նվաճել է երեք ոսկե, երկու արծաթե եւ մեկ բրոնզե մեդալներով:  Երկու ոսկե մեդալ է նվաճել Արթուր Դավթյանը, մեկական ոսկե եւ արծաթե մեդալներ՝ Վահագն Դավթյանը, արծաթե մեդալակիր՝ Արթուր Ավետիսյանը, բրոնզե մեդալ՝ Հարություն Մերդինյանը:

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են աշխարհի առաջնության առանձին գործիքների մրցման համար։

Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանն աշխարհի գավաթում նվաճած վարկանիշային միավորներով իրենց տեղն արդեն ապահովել են աշխարհի առաջնության առանձին գործիքների պայքարում:

Աշխարհի գավաթի չորրորդ փուլն անցկացվելու է Բաքվում։ Հայաստանի թիմը չի մասնակցելու։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում