34-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ դուրս չեկան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։
Ֆրանսիական ՊՍԺ-ն Մեսիի հետ 1/8 եզրափակիչում չհաղթահարեց Մադրիդի «Ռեալի» (1:0, 1:3), «Մանչեսթեր Յունայթեդը» Ռոնալդուի հետ՝ Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» արգելքը (1:1, 0:1)։
Անցած մրցաշրջանում Մեսին «Բարսելոնայի» հետ 1/8 եզրափակիչում պարտվել էր ՊՍԺ-ին, Ռոնալդուն «Յուվենտուսի» հետ՝ պորտուգալական «Պորտուին»։
Դրանից առաջ նրանք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ չէին հասել 2004-2005 թվականների մրցաշրջանում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում