09:05  ,  16 մարտի, 2022

Չեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումները

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մարտի 16-ին կավարտվեն 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները, հայտնի կդառնան քառորդ եզրափակիչի վերջին երկու մասնակիցները։

Թուրինի «Յուվենտուսը» կընդունի իսպանական «Վիլյառեալին», Լոնդոնի «Չելսին» կհյուրընկալվի ֆրանսիական «Լիլին»։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Յուվենտուս» (Իտալիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 00։00 (Երեանի ժամանակ), (առաջին խաղ՝ 1։1)

«Լիլ» (Ֆրանսիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 00։00  (առաջին խաղ՝ 0։2)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս