01:59  ,  16 մարտի, 2022

ՉԼ․ «Աթլետիկոն» դուրս թողեց «Մանչեսթեր Յունայթեդին», «Բենֆիկան»՝ «Այաքսին» (տեսանյութ)

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն» ու պորտուգալական «Բենֆիկան» դուրս եկան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։

1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Աթլետիկոն» «Օլդ Տրաֆորդում» մրցեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

41-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի փոխանցումից հետո աչքի ընկավ բրազիլացի պաշտպան Ռենան Լոդին։

Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 1։1։

Օրվա մյուս խաղում հոլանդական «Այաքսն» Ամստերդամում հյուրընկալեց պորտուգալական «Բենֆիկային» եւ նույնպես պարտություն կրեց նվազագույն հաշվով։

77-րդ րոպեին հյուրերից գոլի հեղինակ դարձավ ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսը։

Առաջին խաղում «Բենֆիկան» ու «Այաքսը» խաղացել էին ոչ ոքի՝ 2։2։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 0։1 (տեսանյութ),  (առաջին խաղ՝ 1։1)

Ռենան Լոդի, 41

«Այաքս» (Նիդեռլանդներ) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 0։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2։2)

Դարվին Նունյես, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում