23:07  ,  15 մարտի, 2022

ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Աթլետիկոյի» մեկնարկային կազմերը

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյին»։

Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։

«Մանչեսթեր Յունայթեդ»․ Դե Խեա, Մագուայր, Ֆրեդ, Վարան, Դալոտ, Տելես, Մաքթոմինայ, Ֆերնանդեշ, Սանչո, Էլանգա, Ռոնալդու։

«Աթլետիկո»․ Օբլակ, Խիմենես, Դե Պաուլ, Կոկե, Սավիչ, Ռեյնիլդու, Էրերա, Լոդի, Լյորենտե, Ֆելիշ, Գրիզման։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Մադրիդում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1։1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում