10:38  ,  15 մարտի, 2022

Ինդիան Ուելս․ Ռաֆայել Նադալը հաղթեց երրորդ շրջանում

ԱՄՆ-ի Ինդիան Ուելսում շարունակվող «Մասթերս» մրցաշարի երրորդ շրջանում հաղթանակ տարավ Ռաֆայել Նադալը։ Իսպանացի թենիսիստը մրցեց բրիտանացի Դենիել Էվանսի հետ եւ առավելության հասավ 7։5, 6։3 հաշվով։  

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթողը 400-րդ հաղթանակը տարավ «Մասթերս» շարքում։

Նադալի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Ռայլի Օպելկան, որը երեք սեթում պարտության մատնեց Կանադայի ներկայացուցիչ Դենիս Շապովալովին՝ 6:7 (4:7), 6:4, 6:4։

Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,5 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում