09:02  ,  15 մարտի, 2022

Չեմպիոնների լիգա․ Օրվա խաղերը

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մարտի 15-ին կշարունակվեն 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները։

Հոլանդական «Այաքսն» Ամստերդամում կընդունի պորտուգալական «Բենֆիկային», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» կմրցի Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» հետ։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Այաքս» (Նիդեռլանդներ) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 00։00 (Երեւանի ժամանակ), (առաջին խաղ՝ 2։2)

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 00։00 (առաջին խաղ՝ 1։1)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում