01:58  ,  15 մարտի, 2022

«Մանչեսթեր Սիթին» չհաղթեց Լոնդոնում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 29-րդ տուրում չեմպիոն եւ առաջատար «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում մրցեց «Քրիսթալ Փելասի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0։0։

«Մանչեսթեր Սիթին» 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր

«Քրիսթալ Փելաս» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0։0 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում