01:53  ,  15 մարտի, 2022

Բենզեմայի դուբլը նպաստեց «Ռեալի» հաղթանակին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Մալյորկային» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

55-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի փոխանցումից հետո հաշիվը բացեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Վերջնամասում Բենզեման դարձավ դուբլի հեղինակ։

«Ռեալը» 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Սեւիլիայից»։ «Մալյորկան» 16-րդն է՝ 26 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Մալյորկա» - «Ռեալ»՝ 0։3 (տեսանյութ)

Վինիսիուս Ժունիոր, 55, Քարիմ Բենզեմա, 77, 11մ, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում