01:38  ,  15 մարտի, 2022

«Լացիոն» հաղթեց եւ առաջ անցավ «Ռոմայից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 29-րդ տուրում «Լացիոն» Հռոմում ընդունեց «Վենեցիային» եւ հաղթեց 1։0 հաշվով։

Միակ գոլը 58-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն, որը «Լացիոյի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է Իտալիայի առաջնությունում՝ 144 գոլ։

«Լացիոն» 49 միավորով բարձրացավ 5-րդ տեղ՝ առաջ անցնելով «Ռոմայից» եւ «Ատալանտայից», որոնք ունեն 48-ական միավոր։ «Վենեցիան» 18-րդն է՝ 22 միավոր։

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

«Լացիո» - «Վենեցիա»՝ 1։0 (տեսանյութ)

Չիրո Իմոբիլե, 58, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով